Խաչատուրյան քույրերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, հայտարարել է, որ 2018-ին իր դստրերի կողմից սպանված 57-ամյա ամուսինը գազան էր, և ինքը չի ափսոսում նրա մահվան համար: Այդ մասին հայտնում է NTV-ն:
Կինն այդ մասին ասել է Ռուսաստանի Կենտրոնական հեռուստատեսության ստուդիայում, որտեղ խոսել է դստրերի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու շանսերի մասին:
Նրա խոսքերով՝ աղջիկներին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշակի շանսեր կան, քանի որ հետաքննությունն ընդունել է աղջիկների՝ սեռական ոտնձգությունների ենթարկվելու փաստը։
Նա հավելել է, որ նրանք, ովքեր լավն են խոսում սպանվածի մասին, չեն կարողանում հավատալ, որ նա իսկական չարիք էր: