Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է դերասան Արսեն Առաքելյանը։ Նա հանդիսատեսին առավել հայտնի էր «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Խաղից դուրս» հեռուստասերիալից, որում նա խաղում էր ոստիկանության աշխատակցի դեր։
Ըստ որոշ ֆեյսբուքյան օգտատերերի՝ Արսեն Առաքելյանը մահացել է սրտի կաթվածից։ Արսենը ծնվել էր 1982 թվականին՝ ապրիլի 14–ին։
Lurer.com–ի անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Առաքելյանի ընտանիքին և հարազատներին։