ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած հայտարարությունը քաղաքական գործունեության սկիզբ է համարում: Այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է: Այդ հայտարարությամբ, կարծում եմ, նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է քաղաքական գործունեության մեջ շարունակել իր գործը»,- ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը հայտնեց, որ իրենք շատ նորմալ, ջերմ հարաբերություններ են ունեցել Արթուր Վանեցյանի հետ, և իրենց համար հրաժարականն անակնկալ է եղել: