ՀՀ ոստիկանությանը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ են տրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Վարչապետի կողմից հնչեց անհրաժեշտ հանձնարարական, որից հետո մենք, բնականաբար, փակ քննարկման ընթացքում մասնագիտական քննարկումն անցկացրինք և ընդհանուր առմամբ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի, թե նախկին, թե ներկայումս հնարավոր կոռուպցիոն ռիսկերը առհասարակ բացառվեն և բացահայտվեն: Տրվել են կոնկրետ հանձնարարականներ, և այդ հանձնարարականներն իրավապահ մարմինները պետք է կատարեն»,- ասաց Սարգսյանը:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքար մշտապես տարվել է, իսկ գոհացնում են տեմպերը, թե' ոչ, այդ հարցին պետք է պատասխանի երկրի քաղաքական ղեկավարությունը: