Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մեր ընտանիքը համալրվեց. ավագ որդիս՝ Վլադիմիրը, ամուսնացավ գեղեցկուհի Մերիի հետ: Բոլոր ծնողները, որ ամուսնացրել են իրենց որդիներին, կհասկանան իմ հուզմունքն ու ոգևորությունը: Մեր զավակներին երջանկության հասցնելու ցանկությունը աներևակայելի մի ճանապարհ է անցնում, և այս հանգրվանում այն ինձ համար արդեն իրականություն է:

Ծնողներիս մաղթանքը մեկն է, նույնը ինչպես հայկական բոլոր ընտանիքներում՝ բախտավո՛ր ու երջանի՛կ լինեք առհավետ»: