Ավստրալիայի Վիկտորիա նահանգում թարմ ելակի հատապտուղբերում կարի ասեղների և քորոցների հայտնաբերման երկու դեպք է գրանցվել, հաղորդում է ABC News-ը:

Սեպտեմբերի 22-ին, Սքայ Ուիլսոն-Ռայթն իր 30-ամյակի կապակցությամբ ելակով զարդարված տորթ է ստացել: Հատապտուղներից մեկում նա ասեղ է գտել: Նրա մոր խոսքերով, կինը կուլ չի տվել սուր առարկան, բայց բողոքել է ցավից: Հոբելյարին տեղափոխել են հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության նպատակով:

«Մենք վախենում էինք, որ նա պատահաբար կարող է մեկ ուրիշ ասեղ կուլ տված լինել և չի նկատել»,- բացատրել է մայրը: Բժիշկները Ուիլսոն-Ռայթի օրգանիզմում սուր առարկաներ չեն հայտնաբերել: Կանայք ասել են, որ ելակը գնել են Վիկտորիա նահանգի Մելբուրնի արվարձանում:

Այնուհետև հատապտուղները ծածկել են շոկոլադով և դրանցով զարդարել տոնական տորթը:

Նահանգի ոստիկանությունը նշել է, որ նրանք արդեն երկու նման բողոքներ ստացել են և հետաքննություն են իրականացնում:

2018-ի սեպտեմբերի սկզբից երկրի բոլոր վեց նահանգներից բողոքներ են ստացվել խանութներում վաճառվող ելակի մեջ ասեղներ և քորոցներ հայտնաբերելու վերաբերյալ: Գրանցվել է ավելի քան 100 նման միջադեպ: Մի քանի անգամ գնորդները ասեղներ էին գտել խնձորի, բանանի և մանգոյի մեջ: Մայ Ուտ Տրինհի ձերբակալությունից մի քանի օր անց ասեղ է հայտնաբերվել տանձի մեջ: