Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին հունիսի 24-ին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ Մոսկվայի մարզի Բրոննիցի քաղաքում գտնվող՝ թիմի մարզական բազայում:
Հունիսի 24-ին լրացել Է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» աստղի 31 տարին:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պատվին կայացել Է հանդիսավոր համերգ, որի ավարտին բերվել Է տոնական տորթը՝ բնական մեծությամբ խաղացողի շոկոլադե քանդակի տեսքով: Հրուշակային արտադրանքի քաշը կազմել Է 60 կիլոգրամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: