Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, ով մահացել է սեպտեմբերի 26-ին: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է SETE ընկերությունը, որը սպասարկում է Էյֆելյան աշտարակը:

«Այսօր 21:00-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ ի հիշատակ Ժակ Շիրակի: Նաև այդ պահից սկսած աշտարակն այցելուներ չի ունենա: Մենք չենք կարող ապահովել հյուրերի անվտանգությունը, երբ լույսերը չեն վառվում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Շիրակը, ով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 1995-2007 թվականներին, կյանքից հեռացել է այսօր առավոտյան: Նախկին նախագահն 86 տարեկան էր: