ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը նշեց, որ հիմնական նպատակը եղել է' ստուգել զինված ուժերի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը կոնկրետ ժամկետներում' ներգրավվելով պահեստազորայիններին:
ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատարը այս համատեքստում տեղեկացրեց, որ ծանուցում ստանալուց հետո զինվորական կոմիսարիատներ ներկայացած զինապարտների թիվը մեծ է եղել, նրանց 7-10%-ը 5-10 օրով մեկնել է վարժական հավաքների:
Ավթանդիլյանը հարկ համարեց հայտնել, որ զինկոմիսարիատներ չներկայացածներին նախատեսում են ենթարկել վարչական պատասխանատվության:
«Եղել են դեպքեր, որ մի քանի մարդ խուսափել է, որոնց նկատմամբ կիրառելու ենք վարչական վարույթներ»,- ասաց գնդապետը:
Մանրամասները' սկզբնաղբյուր կայքում