Այսօր` սեպտեմբերի 27-ին, միջադեպ է տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի միջև:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սարգիս Օհանջյանը և Նարեկ Մութաֆյանը քայլել են դատավոր Աննա Դանիբեկյանի հետ` նրան ուղղելով Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարցեր:
Դատավորը հրաժարվել է պատասխանել Նարեկ Մութաֆյանի հարցերին և նույնիսկ մի պահ հարվածել է նրա ձեռքին` վայր գցելով նրա բջջային հեռախոսը:
Դատարան հասնելուն պես Աննա Դանիբեկյանի հանձնարարությամբ քաղաքացիներին են մոտեցել ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչները:
Գրիգոր Խալաթյան անունով աշխատակիցը նշեց, որ Դանիբեկյանը հայտնել է իր նկատմամբ Քոչարյանի աջակիցների կողմից անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մասին և հանձնարարել` զանգահարել իրավապահ մարմիններին: