Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանի քույրերը՝ Մարինեն եւ Նաիրան, դատի են տվել աղջիկների մորը՝ Աուրելիա Դունդուկին, որը ԶԼՄ-ներում քննադատել է տղամարդու պահվածքը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով MASH տելեգրամ կանալին:

Նշվում է, որ Խաչատուրյան քույրերի մայրը ելույթ է ունենում տարբեր հեռուստահաղորդումներում և հայտարարում, թե որքան դաժան ամուսին և հայր է եղել Խաչատուրյանը՝ նրան որակելով որպես «գազան» եւ «բացարձակ չարիք»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ ՔԿ-ն հաստատել է հոր կողմից դուստրերին բռնության ենթարկելու փաստերը: