Ինչպես հաղորդում է Today’s Zaman պարբերականը, թուրք երիտասարդ գերազանցիկ Եսուգայ Օբան դիմել է իրավապահ մարմիններին՝ բողոք ներկայացնելով սեփական մոր դեմ: Տղան ընտրություն է ունեցել երկրի ցանկացած համալսարանում ուսանելու համար, սակայն նրա մայր Նուրդան Օբան կարծում է, որ իր տղայի համար ավելի լավ կլինի, եթե նա սովորի տանը մոտ գտնվող որևէ համալսարանում: Ընտանիքը բնակվում է Ստամբուլի կենտրոնում, որտեղ գտնվում է Թուրքիայի լավագույն համալսարաններից մեկը՝ Բոսֆորի համալսարանը, ուր և մայրը ցանկանում է, որ որդին սովորի:
Պատանին չի ցանկացել լսել մոր խորհուրդը և հայտարարել է, որ ցանկանում է սովորել Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական ինստիտուտում:
Տղան դատի է տվել մորը՝ պնդելով, որ վերջինս սահմանափակում է իր ազատությունները: Թուրք իրավաբանների խոսքերով՝ նման մեղադրանքների դեպքում կնոջը կարող է սպառնալ մինչև 5 տարի ազատազրկում: