SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Նարինե Ս.-ն և հայտնել, որ այս տարվա հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 30-ամյա Արմինե Մ.-ն իր տան ննջասենյաից հափշտակել է 700 հազար դրամ արժողությամբ ոսկյա խաչը և 400 ԱՄՆ դոլար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նարինե Ս.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, իսկ կասկածյալ Արմիեն Մ.-ն իր տան մասնավոր դայակն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com