ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերություններում երբեք մտերմություն չի եղել, բայց առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մեր միջեւ երբեք ոչ մի մտերմություն չի եղել, այն այժմ էլ չկա: Մեր միջեւ կան գործարար, լավ, բավականին կայուն վստահելի հարաբերություններ, բայց իմ եւ նախագահի Թրամփի սերտ հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդել ԱՄՆ-ում ներքաղաքական վեճերի վրա: ԱՄՆ-ի ներսում բոլոր այդ սկանդալներն սկսվել են նախքան Թրամփի հետ մեր ծանոթանալը. ի՞նչ գործ ունի այստեղ մտերմությունը»,-հայտարարել է Պուտինը Ռուսաստանյան էներգետիկական շաբաթի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ: