ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, վարկով նոր մեքենա է ձեռք բերել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իշխանության հասցեին հնչած այն քննադատություններին, թե 8 ամսվա պատգամավորներն արդեն ունեն հողատարածքներ, ձեռք են բերել թանկարժեք գույքեր։
«Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով։ Հեղափոխությունից հետո ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք, եւ այդ գումարով, որպես կանխավճար, ձեռք ենք բերել ավելի մեծ բնակարան՝ էլի հիփոթեքային վարկով։ Մյուսների մասին չգիտեմ, առավել եւս ինչ-որ ապօրինի միջոցներով, եթե կա՝ հրապարակեք, թե ո՞ր ուժի ներկայացուցչին է վերաբերում։ Դա չի կաշկանդի մեզ, եւ համապատասխան իրավապահ մարմիններին, որ գործընթացն իրականացնեն այնպես, ինչպես կսահմանի օրենքով»,-ասաց Միրզոյանը։