Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ
Սեպտեմբերի 1֊ին թիվ 200 դպրոցի աշակերտները երկինք էին բաց թողել փուչիկներ՝ "Բարի գալուստ Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան Հ200 դպրոց" գրությամբ։ Խորհրդանշական է, որ վերը նշված փուչիկները հասել էին մինչև հայ֊ադրբեջանական սահմանի հարավ֊արևելյան N դիրք, և զինվորները գտել էին վերը նշված փուչիկները:
Տղաները որոշել են դիրքը անվանակոչ Ազգալդյանի անունով»: