Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ելույթին անդրադարձել է բրիտանական Daily Mail պարբերականը:

Պարբերականը մասնավորապես անդրադարձ է կատարել Քիմի կերպարին՝ մանրամասն նկարագրելով նրա արտաքին տեսքը:

«Քիմ Քարդաշյանը կրկին բիզնես միջավայրում է»,- գրել է պարբերականը՝ նշելով, որ աշխարհահռչակ աստղն օդային համբույրներ է ուղարկել իր հետևորդներին, միջոցառման ունկնդիրներին՝ քննարկելով իր ապրանքանիշի ունեցած հաջողություններն ու նշելով հաջողության հասնելու ճանապարհին հանդիպած խնդիրները: