Կառավարության շենքի դիմաց քիչ առաջ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ «Travelan» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Սահակյանի:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Աննա Սահակյանի գործունեությունից տուժել է 250 քաղաքացի, նրանք գնել են դեպի Եգիպտոս տոմսեր, սակայն մի մասը մինչև թռիչքի օրը, մյուս մասը թռիչքի պահին իմացել են, որ իրենց խաբել են, իրենց գնած տոմսերն իրական չեն, թռիչքի համար իրենց տեղն ամրագրված չէ:
Չվերթների տոմսերի գումարը չի վերադարձվել քաղաքացիներին։ Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ փոխանցեցին կառավարությանը , որով պահանջում էին հետ վերադարձնել իրենց գումարները։ Ըստ նրանց խոսքի` ընդհանուր գումարը կազմում է շուրջ 250 հազար դոլար։ Տուրիստական գործակալության տնօրենն այս պահին կալանավորված է, հարուցվել է քրեական գործ։ «Տուրիստական գործակալության 23 տարեկան տնօրեն աղջիկը 250 ընտանիքի խաբել է, թող բերի մեր գումարները հետ տա, թող կառավարությունը քայլեր ձեռնարկի»,- նշում էին ակցիայի մասնակիցները։