ՀՀ կառավարությունը 424 մլն դրամ դրամաշնորհի տեսքով կտրամադրի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անտառվերականգնման աշխատանքների համար: Այս մասին հարցը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Նախատեսվում է 425 մլն 840 հազար դրամ նախատեսված գումարից 424 միլիոնը դրամաշնորհի տեսքով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառվերականգնման աշխատանքների համար, իսկ 1.2 միլիոնը վերադարձնել պահուստային հիմնադրամ: Այս աշխատանքները աննախադեպ են: Մոտ 150 հա անտառվերականգնում և զուգահեռ տարբեր այլ աշխատանքներ կիրականացվեն»,- ասաց Գրիգորյանը: