Էկվադորի մայրաքաղաք Կիտոյից Սանգոլկի քաղաք տանող ճանապարհին կարելի է գտնել մի սրճարան, որը վաճառում է բավականին զվարճալի աղանդեր: Կրծողների հումքի վրա ստեղծված պաղպաղակի հեղինակ Մարիա դել Կարմեն Պիլապագան շաբաթվա ընթացքում պատարաստում է մոտ 150 բաժին այդ յուրօրինակ մթերքից։
Ծովախոզուկի համաը միակ տարօրինակ համը չէ, որը ներկայացվում է Մարիայի սրճարանում: Կան նաև սնկեր և նույնիսկ բզեզներ: Երբ կինը բացեց իր փոքր բիզնեսը, նա մեծ ռիսկի դիմեց․ հարց էր, թե կհետաքրքրեր արդյոք գնորդներին նման արտադրանքը։ Կնոջը հաջողվում է ստանալ կենդանու խտացված համը նրա մսից մածուկ պատրաստելուց հետո: Այնուհետև նա այնտեղ ավելացնում է սերուցք, կաթ և սառեցնում է մինչև այն դառնա պաղպաղակի պես: