«Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Լավ, հո Քոչարյանով չի՞ ավարտվում»,- ասաց նա և հիշեցրեց, որ ինքը մայիսի ինին Երևանում էր, իրեն էլ «պետք է փռեին ասֆալտին»։
«Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունից խուսափել է շատ վաղուց, երբևիցե նա իր վրա պատասխանատվություն չի վերցրել, և երբ ամպագորգոռ խոսում է, թե միլիարդները տարել են, շանտաժներ են արել և այլն, ես ճանաչում եմ և´ Փաշինյանին, և´ Աննա Հակոբյանին և ճանաչում եմ այն խմբագրությունը, այն թերթը, որը ղեկավարել է Փաշինյանը։
Նիկոլը շանտաժներով պահելա, թող բարձրաձայնեն, ով 500 դոլար տվեց, որ սրա վրա գրի, ով 1000 դոլար տվեց, որ նրա վրա գրի և այլն։ Շանտաժներով չի կարելի ղեկավարել երկիրը»,-ասաց նա։