«ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Ես համոզված եմ, որ ավելի քան 3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են: Ինչո՞ւ, որովհետև մեր համերկրացիները 100 հազարներով Ռուսաստանում արտագնա աշխատում են:
Ութ ամիս աշխատում են այնտեղ, չորս ամիս՝ գտնվում Հայաստանում: Կարո՞ղ ենք ասել, որ նրանք լրտեսություն են անում հանրապետության համար: Ինչի՞ մասին է խոսքը»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցին։