Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ գիշեր շտապօգնության խումբը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել 15-ամյա պատանու, որ դանակահարված է եղել։

Բժիշկները պարզել են, որ տղայի վնասվածքը կրծքավանդակի շրջանում է ու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։

Անչափահասն ասել է, որ ընկել է, սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ հայր ու որդի տանը վիճել են, ինչի հետևանքով հայրը դանակահարել է տղային։

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի'ոստիկանության ծառայողները հորը բերման են ենթարկել։ Իրավապահները պարզում են, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

armeniasputnik.am