Հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ (այդ պահին՝ մարզպետ) Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրանականերում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին եւ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք էր առաջադրվել, վերջիններս տեղափոխվել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը հերքեց այն լուրերը, որ Սյունիքի՝ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Գոռ Ղլեչյանը և հավաստիացրեց, որ Սուրիկ Խաչատրյանի որդին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: