Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները խնդիրներ ունեն Գերմանիայի դեսպանությունում վիզա ստանալու հետ կապված:
Այս մասին խոսեց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
«Մենք հիմա լուրջ խնդրի առաջ ենք կանգնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ կապված: Նրանք ասում ենք տեղ չունեն ընդունելության համար, իսկ մեր մարզիկներին արտահերթ դիմել է պետք վիզա ստանալու և աշխարհի գավաթի փուլին մասնակցելու համար»,-ասաց մարզիչը:
Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կկայանա գերմանական Կոտբորդ քաղաքում' նոյեմբերի 21-24-ը: