Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով: Նպաստների և իրավունքի վրա հիմնված այլ վճարումները կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՀ մեր գործընկերների հետ, որի արդյունքում առաջիկայում նաև այդ ֆինանսական միջոցները հասանելի կդառնան Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում արցախցիների սոցիալական կարիքների գնահատման ուղղությամբ, նրանց միջնաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կարիքների գնահատման գործընթացը իրականացվելու է բացառապես պետական կառույցների կողմից՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: