Twitter-ում լուսանկար է տարածվել, որում հայազգի հայր և դուստր կռվում են թուրք զինվորների դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում:
Լուսանկարում պատկերված են 53-ամյա Հովսեփ Սարգիսը Սերեկանի (Ռաս-ալ-Այն) քաղաքից և նրա 19-ամյա դուստր Անուշը:
«Անուշ Սարգիսը «Ազգային ինքնապաշտպանության ջոկատի» մարտիկ է: Նա կռվել է ընդդեմ ԻՊ-ի Ռաքքայում: Հիմա նրանք միասին պաշտպանում են փախստականների ապաստարանը Հասաքում»,- իր միկրոբլոգում գրում է լրագրող Հաբբաթ Աբբասը: