Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանում 14-ամյա հայ աղջկա դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Աղջիկն ընկել է 16-րդ հարկանի շենքի տանիքից։ Մահացած աղջիկը սովորում էր Պետերբուրգի դպրոցներից մեկի 8-րդ դասարանում։ Աղբյուրի փոխանցմամբ աղջիկը ապրել է նորմալ ընտանիքում։ Նրա հայրը ՝ 1972 թ. ծնված, աշխատում է «ՎԱՍ» ՍՊԸ—ում, իսկ մայրը՝ 1973 թ.ծնված, տնային տնտեսուհի է։
Դեպքի վայրում աշխատում էր քննչական-օպերատիվ խումբը: Աշխատակիցները առգրավել են մահացածի իրերը: ArmDaily.am-ի տեղեկություններով՝ աղջկա թե՛ հայրը, թե՛ մայրը հայ են, համերաշխ ընտանիք է, ինքնասպան եղած աղջիկն ունի մեկ եղբայր։