ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի անչափահաս բնակչուհու ինքնասպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

2016 թվականի մայիսի 14-ին իրենց տան տանիքում հայտնաբերվել է 2000 թվականի հունիսին ծնված աղջկա դիակը՝ կախված:

 

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպան է եղել 2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10-ի սահմաններում, տան տանիքում փայտից պարանով կախվելու միջոցով:

 

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Քրեական գործով կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում անչափահասի հագին եղած վերնազգեստի աջ գրպանից հայտնաբերվել է երկտող՝ «Ես իմաստ չեմ գտնում ապրելուս մեջ…», որտեղ աղջիկը ներկայացրել է իր՝ նման քայլի գնալու պատճառները:

 

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ' դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: