Հնդկաստանում պետական բանկերի շուրջ 300 հազար աշխատողներ են մասնակցում բանկային համակարգի վերակազմման կառավարության պլանների դեմ գործադուլին: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտնել Է Reuters գործակալությունը: Նրա տեղեկատվության համաձայն, դժգոհության պատճառ են դարձել պետական տասը բանկեր չորսի մեջ միաձուլելու կառավարության ծրագրերը, ինչը բանկային աշխատողների շրջանում զանգվածային կրճատումների երկյուղներ Է ծնել: Նման բարեփոխում անցկացնելու մասին 2019 թվականի օգոստոսին հայտնել Էր Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտարամանը:
«Կառավարությունը դա կարող Է միաձուլում անվանել, բայց իրականում դա կավարտվի վեց բանկի փակմամբ»,- գործակալությունը մեջբերել Է բանկային ծառայողների արհմիության ներկայացուցիչ խոսքը: Ամբողջ Հնդկաստանում գործադուլին մասնակցող բանկային աշխատողները դուրս չեն եկել աշխատանքի եւ միացել են բողոքի երթերին: Ակցիաների պատճառով բանկերը դադարեցրել են մի շարք ծառայությունների տրամադրումը, ընդհատումներով են աշխատում բանկոմատները: