«Իհարկե, մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետեւ իմ հարցաքննությունը չուներ որեւիցե հրատապություն։ Ես բազմիցս բացատրեցի, որ մենք 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը, նրանք ասացին, որ ես պետք է անհապաղ ներկայանամ։ Ես չցանկացա, որ հասարակությունը կարծեր, որ ես խուսափում եմ եւ անձամբ գնացի հարցաքննության»,-այս մասին այսօր, անդրադառնալով այն տեղեկությանը, որ երեկ իրեն վիրահատությունից հանել, տարել են հարցաքննության, ասաց Բաբլոյանը։

Նա նշեց, որ այդ ընթացքում իրեն փոխարինել են իր գործընկերները, իսկ ինքը հարցաքննությունից հետո եկել եւ շարունակել է վիրահատությունը։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում կատարվել էր լյարդի փոխպատվաստման բացառիկ վիրահատություն: