Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ արդեն պատրաստ է 2019-2023 թվականներին դատաիրավական ոլորտի բարեփոխումների ծրագիրը, որում ներառված են նաև Սահմանադրության փոփոխություններ։
Սահմանադրական փոփոխությունների համար կազմվելու է աշխատանքային խումբ, որը, ըստ նախարարի, կձևավորվի 2020թ. փետրվարին։ Ըստ Բադասյանի՝ նույն ամսին կտրվի անցումային արդարադատության գործընթացի մեկնարկ։
Նախատեսված են նաև էլեկտրոնային դատավարության, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման և այլ հարցեր։