Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Աժ-ում քննարկվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն էր։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյոք մեր երկրում ռազմական դրություն հայտարարելու վտանգ կա։