Գրեթե 60 տարի առաջ Բայկանուրում տեղի ունեցավ ամենասարսափելի ողբերգությունը հրթիռաշինանարության պատմության մեջ։ Р-16 բալիստիկ հրթիռի փորձնական շահագործման ժամանակ այն պայթեց։
Ինչպես հաղորդում է НТВ-ն, սարսափելի հրդեհին, ըստ պաշտոնական տվյալների, զոհ գնաց 74 մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 120 մարդ։
Ուղիղ երեք տարի անց նույն այդ օրը տեղի ունեցավ հերթական դեպքը։ Р-9А հրթիռի պայթյունից զոհվեց 8 մարդ։
Հոկտեմբերի 24-ը սևով է հիշվում տիեզերագնացության պատմության օրացույցում։ Այս օրը տիեզերքը նվաճել ցանկացող զոհվածների հիշատակի օրն է․ թռիչքներ չեն իրականացվում։