ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբայր Ռոբերտ Մանուկյանը կրկին կալանավորվել է։ Այս մասին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը և Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարել։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար։ Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին՝ Սեւան-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո եղբոր`Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենա դեպքի վայրից հեռացնելուն դրդրելու կասկածանքով: