Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի քանդակը մեկ ամիս շարունակ կզարդարի Փարիզի հայտնի Գեորգ V-ի պողոտան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետ Հայկ Խեմչյանը:
«Լոուրենս Ջենկելի ստեղծագործությունները զարդարում են Փարիզի Գեորգ V-ի հայտնի պողոտան: Դրանք այնտեղ ցուցադրված կլինեն հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը»,- գրել է Խեմչյանը: Քանդակի հեղինակը եռագույն կոնֆետի արձանը հենց այդպես էլ անվանել է՝ «Կոնֆետ. Հայաստանի դրոշը»: