ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխում է իր մշտական բնակության վայրը և Նյու Յորքից տեղափոխվում է Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաք: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում, փոխանցում է РБК-ն: «Ես սիրահարվել եմ Սպիտակ տանն ու հուսով եմ, որ այնտեղ կանցկացնեմ ևս 5 տարի, չնայած դրան՝ Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաք կդառնա իմ ընտանիքի մշտական բնակության վայրը»,- գրել է Թրամփը:
Ըստ The New York Times-ի, Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի այս քայլը, սակայն նախագահին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ դա կապված է հարկերի հետ: Ֆլորիդա տեղափոխվելով՝ Թրամփը կարող է խուսափել բարձր հարկերից, Նյու Յորք նահանգի համար այն կազմում է 9%, իսկ Նյու Յորք քաղաքի համար 4%: