Ի պատասխան մամուլում հրապարակված այն տեղեկությունների, թե Գյումրիում առանց իրազեկման դադարեցվել է գազամատակարարումը, քաղաքում պարեկա-պահակային ծառայություն են իրականացնում ռուս զինվորականները և որ ռուսական բանակում ծառայողներն ընտանիքներին տեղափոխում են Հայաստանից, Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունը տեղեկացնում է:

 

«Գյումրիում գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է եղել պլանային աշխատանքներով, որի համար ազգաբնակչությունը տեղակացված եղել է հայտարարությունների միջոցով: Ինչպես և միշտ, այսօր էլ քաղաքում մեքենաներ են շրջում, կարգավորված երթևեկության կանոններով: Ինչ վերաբերում է ընտանիքներին տեղափոխման հարցին, ապա դա բնականոն երևույթ է, մարդիկ ընտանիքներով և տեղափոխվում են Հայաստանից Ռուսաստան և Ռուսաստանից վերադառնում Հայաստան: Խոսքը չի վերաբերում միայն ռուսական բանակում ծառայողների ընտանիքներին: