Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արցախյան հակամարտության լուծման գործում որպես երեք պետություններին՝ Ադրբեջանին, Արցախին և Հայաստանին ձեռնտու տարբերակ առանձնացրեց պատերազմը վերսկսելու անհնարինությունը: Շեշտեց, որ Արցախ-Ադրբեջան բանակցային գործընթացն իրականացվում է բարձր մակարդակում:
Չնայած դրան սահմանին կարճաժամկետ լարվածությունները չեն դադարում: Իր հրաժարականի մասին լուրերին անդրադառնալով՝ պաշտպանության նախարարը հերքեց դրանք: