ՀԱՊԿ երկրները կարևում են ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված քայլերը, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Դիտարկմանն՝ արդյոք վերջին օրերին Ադրբեջանի կողմից Տավուշի հատվածում խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցներն ահաբեկչություն չի՞ որակվում և ինչպե՞ս է ՀԱՊԿ-ն արձագանքում դրան, Զատուլինն ասաց.
«Այսօրվա նիստում զեկույցներից մեկում նշվում էր, որ ԼՂՀ համակարտության գոտում կա լարվածություն»:
Ի պատասխան լրագրողնեն ասացին, որ խոսքը ոչ թե Արցախի, այլ Տավուշի մասին է՝ Զատուլինը նշեց.
«Եթե Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը դնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել», - ասաց նա:
Զատուլինն ընդգծեց՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրներ իրենք միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն.
«ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես գործընկեր և դրա վրա հարձակման ժամանակ կգործարկվի ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»: