«Ժամանակ» թերթը գրում է. «Երկարամյա ֆեոդալ, Վանաձորի նախկին քաղաքապետ, արդեն իսկ մի քանի քրեական գործերով անցնող Սամվել Դարբինյանի օբյեկտները թեեւ իրավապահներին խոշորացույցի տակ են, վերջինս շարունակում է նույն ինքնավստահությամբ գործել:
Նրա ինքնավստահությունը թերեւս ունի հիմքեր: Նրա որդին ոչ ավելի, ոչ պակաս Վարչական դատարանի նախագահն է եւ օրերս վարույթ է ընդունել հարազատ հոր ապօրինությունների վերաբերյալ ՏԿ նախարարության հայցը:
Առաջիկայում կանդրադառնանք մի զարհուրելի պատմության, թե ինչպես Դարբինյանը սնանկացրեց, ապա հոգեբուժարանի ուղարկեց ծաղկող ֆիրմայի երիտասարդ ղեկավարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում