Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ դադարեցվել է «Տարոն-Ավիա» ընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը:
«Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6- ամսյա ժամկետ` թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում` գործունեությունը դադարեցնելու մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,- տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից: