Մայր Աթոռ ս. Էջմիածնից հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը հրավիրված ասուլիսի ժամանակ մեկնաբանել է միասեռական լինելու մասին իր հասցեին արված հայտարարությունները'ասելով, որ երեկվա հրապարակումներն իրեն շոկի մեջ են դրել,և ավելացրել, որ դիմել է կաթողիկոսին՝ խնդրելով դադարեցնել իր գործունեությունը:

Ըստ աբեղայի'հրապարակված լուսանկարներում ինքն ու մորաքրոջ տղան են: Նա ասել է, որ լուսանակարները իր անձնական արխիվից անհետացել են, ինչ-որ մեկը գողացել է, բայց ինքը չգիտի'ով:

Հակոբ աբեղա Գրիգորյանը այս ամենի մեջ մեղադրել է թատերագետ Լևոն Մութաֆյանին: Ենթադրում է,որ իր դեմ մաղձ ունի:

«Դա հատկապես նրանից հետո էր, որ ինքը իր հրապարակումներում անդրադարձավ բանակին: Եվ ես մի հոդվածով հանդես եկա, որտեղ ընդամենն ասացի, որ մեկը, ով բանակի դեմ այդ թունավորվածությամբ է խոսում, կարելի է համեմատել այն մարդկանց հետ, ովքեր թուրքի ջրաղացին ջուր լցնող են: Ես Արման Գրիգորյան՝ իմ աշխարհիկ անունով եմ հանդես եկել»,- ասել է նա և ավելացրել. «Դրանից հետո Մութաֆյանը սկսեց իմ դեմ հանդես գալ և ինձ մեղադրել մի բանի մեջ, որը եկեղացական համբավի մեջ համարվում է չարյաց գագաթ՝ առանց հիմնավոր փաստերի: Ինքը ուղղակի վրեժ է լուծում իմ հրապարակման պատճառով: Գուցե, ինքն էլ ինչ-որ մեկի կողմից է օգտագործվում: Իմ մորաքույրները Հայաստանում են բնակվում, և այդ երիտասարդը իմ մորաքույրներից մեկի տղան է»,- ասել է նա:

Այն դիտարկմանը, թե ինքը լուսանկարում կերակրում է տղային, հայր Հակոբն ասել է. «Որևէ մեկը ընտանեկան նեղ շրջանակում չի՞ կարող կերակրել: Դա նորմալ է»:

 

***

 

Նոյեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել 1998 թ. ծնված Արփինե Թ.-ն և 1998 թ. ծնված Նոնա Ե.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, աղջիկները թունավորվել են Մադինա գյուղի դպրոցի դասասենյակում տեղադրված նավթի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Նոյեմբերի 14-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի մոտակայքում, խմելու ջրի խողովակաշարի տեղադրելիս հայտնաբերվել է արկանման առարկա: Հաղորդում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորային խումբը:
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է75 մմ հակատանկային արկ:

 

***

 

Ազգային ժողովում այսօր շարունակվում է Կառավարության կողմից ներկայացված «2014-ի բյուջեի նախագծի» քննարկումը։

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց, թե ինչու է 3% տնտեսական աճի դեպքում 13% ակցիզային վարկավորում արվել. «Ի՞նչ եք վարկավորել, ասացիք անալիզ կա»։

Բագրատյանը նշեց, որ համաձայն է ԿԲ նախագահի հետ, որ Կենտրոնական բանկը միշտ վնաս է կրում դրամի արժևորումից, որովհետև «կան էական տրանսֆերներ, և դրամը հարաբերականորեն արժևորվում է, դրա համար տրանսֆերների կողմից դրամի արժևորումն այն վարկի ասեղն է, որը թույլ չի տալիս տնտեսությունը զարգանա։ Մենք 100 անգամ ասել ենք, որ պետք է դրանք մասամբ ստերիլիզացնել, այլապես պետությունը չի զարգանա։

ԿԲ նախագահը, սակայն, Բագրատյանի դիտարկումը որակեց անհիմն ու դատարկ։

«Հարգանքի է արժանի ցանկացած կարծիք, բայց որ այդ կարծիքները միտված են գործընկերներին վիրավորելու կամ ընդհանրապես կապ չունեն իրականության հետ և ավելի շատ պոպուրիստական են, ինձ թվում է' նման կարծիքները անհիմն են, դատարկ են, անընդունելի են և անհետաքրքիր։ Ես համարում եմ անհետաքրքիր են ոչ միայն լսարանի համար, այլ նաև հասարակության համար։ Ես պատարաստ եմ մանրամասն տեղեկանք ներկայացնել և բացատրություն տալ, թե ինչու են այս թվերը առաջանում»,-ասաց Ջավադյանը և հավատացրեց, որ դրամի արժեքը ԿԲ-ի «սպեցիֆիկ հաշվարկով» է կատարվում, իսկ ԿԲ-ի վնասը, ըստ նրա, այդքան էլ մեծ չէ։

 

***

 

MediaMall.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել: ՀԿԿ գրասենյակից մեզ փոխանցեցին, որ մեկ անգամ արդեն կուսակցության բյուրոն ընդդիմացել է Թովմասյանի այդ որոշմանը, սակայն այժմ նրա հրաժարականի ընդունման հարցը պետք է քննարկի պլենումը՝ նոյեմբերի 23-ին:

 

***

 

ՀՀ Ոստիկանությունը օրեր առաջ հայտնել էր, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, հիմք ընդունելով Միսակ Մարտիրոսյանի դիմումը, 2013թ. սեպտեմբերի 27-ին նրան ազատել էր պաշտոնից:

 

***

 

Կառավարության այսօրվա նիստի սկզբում' մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրին:

Վարչապետի խոսքերով' Հայաստանը հիմնական երեք չափանիշներով ստացել է դրական գնահատական: «Մեր հիմնական թույլ կողմը համարվում էին կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր:

 

***

 

Շարունակվում է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ: Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, սակայն չասաց, թե ինչի շուրջ են զրուցել նրանք: Էմիլ Բուդաղյանն ասաց, որ դեռ հանդիպումից հետո չի հասցրել զրուցել որդու հետ եւ չի իմացել՝ ինչ է ասել Ս. Սարգսյանը: «Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են հանդիպել, քանի որ նախագահը գնացել էր Արցախ, բայց հո հեռախոսով չեմ հարցնի, թե ինչ են խոսել, կամ ինչ է ասել նախագահը»,-փոխանցեց Էմիլ Բուդաղյանը:

 

***

 

«Երևանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հետևյալ խնդրով. վերոնշյալ շենքերի դիմաց կառուցապատում իրականացնելու թույլտվություն է տրվել առանց հանրային լսումներ և քննարկումներ կազմակերպելու ու անցկացնելու ՀՀ օրեսդրության պահաջները հաշվի առնելու: Բացի այդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ խախտված է «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմի հավելված 1-ի «Հակահրդեհային պահաջներ» բաժնի 2-րդ կետի պահանջը: