mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Թուրքիան կշարունակի տարբեր ցուցադրական քայլեր կատարելու իր քաղաքականությունը, իսկ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե դրանք ինչ բովանդակություն են պարունակում: Հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան, թե ինչ նպատակ է հետապնդում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ թուրքական կողմից տարածված տեղեկատվությունը, քաղաքական գործիչը նշեց. «Չի բացառվում, որ մինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Թուրքիայի ժեստային քաղաքակնությունը շարունակվի, ու հնարավոր է, որ այդ քաղաքականության քայլերից մեկը լինի, ոչ անպայման սեպտեմբեր-հոկտեմբերին, բայց հաջորդ տարվա ապրիլի առաջին կեսին սահմանի բացման մասին խոսքը կամ իրականացումը որոշ պայմանների ներքո: Բայց եթե դա լինելու է Հայաստանի հաշվին, ես դեմ եմ դրան. Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ինչ-որ բան անեն, որ սահմանը բացվի այն պետության կողմից, որը փակել է ու հայ ժողովրդին պահում է շրջափակման մեջ: Ես կարծում եմ, որ կարելի է ականկալել, որ ժեստերը կշարունակվեն և մեր ժողովրդին է մնալու որոշել դրանք բովանդակություն պարունակում են, թե ոչ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ, իր կարծիքով, դրանք պետք է առոչինչ հայատարարվեն: «Կարելի է, որ երկու պետությունները դիվանագիտական նոթեր փոխանակեն, հաստատեն դեսպանություններ և միասին աշխատեն վիճահարույց խնդիրները լուծելու ուղղությամբ: Դրանց մեջ կա Ճանաչման, կրթության, մշակութային ժառանգության, հայ մարդու և իր հայրենքի միացման հարցերը և հետո վերջնական սահմանի ճշգրտման հարցը: Անցած ապրիլի 24-ի նախաշեմին Էրդողանի հայտարարությունը պոլսահայ համայնքի համար մեծ փոփոխություն էր, բայց մեծ հաշվով այն որևէ փոփոխություն չբերեց հայ ժողովրդին: Ինչպես ասվեց Հայաստանում և սփյուռքում, դա ժխտման քաղաքականության արդի, ավելի նուրբ մոտեցումն է»,-ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
***
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիքով' քանի դեռ Արցախի իշխանությունները բանակցային սեղանի շուրջ չեն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը չի կարող առաջ գնալ:
Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչն անդրադարձավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի արած հայտարարությանը: «Ես չեմ ուզում օտար, անգամ բա րեկամ երկրի դեսպանի խոսքը վերլուծել: Կարծում եմ, որ ամեն միջնորդ երկիր հետապնդում է ոչ միայն ընդհանուր սկզբունքներ, այլև իր սեփական քաղաքականությունն է առաջ տանում: Մենք դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին և կողմ ենք Արցախի ճանաչմանն ու տարածքային ամբողջականությանը: Եթե մենք պետք է ինտեգրվենք որևէ ուղղությանը, պետք է դա անենք Հայաստանի ազգային շահը ապահովելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
***
Կառավարությունն առաջին հերթին, բնական է՝ պետք է արձագանքեր սոցիալապես անապահով ընտանիքների եկամուտների ավելացման խնդրին և նպաստի բարձրացումը նախատեսվեց 1000 դրամ, որոնք տրամադրվում են 105.000 ընտանիքի՝ շուրջ 400.000 անձանց: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից նպաստի՝ 1000 դրամով բարձրացնելու որոշմանը:
Արտեմ Ասատրյանը բնական է համարում այն, որ կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինեին սոցիալապես անապահով ընտանիքները: Միևնույն ժամանակ Արտեմ Ասատրյանը կարծում է, որ ցանկացած աջակցություն էլ բավարար չի լինում: Նա նաև հիշեցրեց, որ հուլիսի 1-ից եղել է նաև աշխատավարձերի բարձրացում:
Առավել մանրամասն՝ Լուրեր.com-ի տեսանյութում
***
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ու բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 7-ից գործարկվելու է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցի 22 հասցեի հարևանությամբ տեղադրված մեկ արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: