Ամերիկյան Մերիլենդ նահանգի Օքսոն Հիլլ բնակավայրի բնակիչներից մեկը մահացել է բուրգերի համար հերթում առաջացած ծեծկռտուքի արդյունքում, հաղորդում է NBC News-ը:
Հերթը գոյացել է Popeyes արագ սննդի ցանցի հայտնի հավի բուրգերների համար: Առաջին խմբաքանակը, որը վաճառքի է հանվել օգոստոսին, վաճառվել է ընդամենը երկու շաբաթվա ընթացքում: Դրանից հետո դրանք ավելի քան երկու ամիս բացակայել են ճաշացանկից և այնտեղ հայտնվել են միայն կիրակի, նոյեմբերի 3-ին:
Վաճառքի վերսկսման օրը ծեծկռտուք է տեղի ունեցել 28-ամյա գնորդի, որի անունը չի բացահայտվում, և անհայտ տղամարդու միջև, որը փորձել է առանց հերթի բուրգեր ձեռք բերել: Վիճաբանությունը սկսվել է արագ սննդի հաստատությունում և շարունակվել փողոցում:
Ծեծկռտուքի ընթացքում անհայտ անձը դանակով հարվածել է տղամարդուն, որն, ավելի ուշ, մահացել է հիվանդանոցում:
Մարդասպանի ինքնությունը դեռևս պարզված չէ: