Facebook-ը թեստավորում է գործիք, որը կպահանջի օգտատերերին սկանավորել իրենց դեմքը հարթակում իրենց ինքնությունը հաստատելու համար։ Նոր համակարգը կխնդրի օգտատերերին հաստատել իրենց ինքնությունը՝ տարբեր ուղղություններ նայելով կատարել վիդեո սելֆիներ։

Նշվում է, որ համակարգը օգնում է հաստատել Ձեր ինքնությունը և ստուգել, թե արդյոք դուք ռեալ անձ եք։ Facebook-ը նաև նշում է որ ուրիշ ոչ ոք չի կարող տեսնել Ձեր վիդեո սելֆին, որը ներկայացրել եք նրանց, իսկ վիդեոն կջնջվի Ձեր ինքնությունը հաստատվելուց 30 օր անց։

romarketing.am