Իտալացի և ամերիկացի երկրաբանները ապացույցներ են գտել, որ Նեղոսը ներկայիս ձևով գոյություն ունի արդեն ավելի քան 30 միլիոն տարի: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nature Geoscience գիտական ամսագրում:

Դրանից առաջ համարվում էր, որ Նեղոսն իր հունով հոսում է մոտ 6 միլիոն տարի:

«Մենք ցույց տվեցինք, որ Նեղոսը իրականում չի փոխվել վերջին 30 միլիոն տարվա ընթացքում»,- հայտարարել են հետազոտողները:

Ենթադրվում է, որ գետի ուրվագծերին այդպիսի կայունություն է տրվել Աֆրիկայի հյուսիս-արևելյան հատվածի երկրակեղևի հատուկ կառուցվածքը: Հենց դրա շնորհիվ է պահպանվել գետի ջրահեռացման համակարգը և ջրային տարածքը, ինչպես նաև Նեղոսի ուրվագծերը: