«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները' իրավապահ համակարգից, տեղեկացնում են, որ ՀՔԾ-ն կրկին հարցաքննության է կանչել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ քաղաքապետարանի նախկին այլ աշխատակիցների:

ՀՔԾ-ն, հիշեցնենք, Ե. Զախարյանին եւ Քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրել, որ վերջիններս ապօրինի որոշմամբ օտարել են «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը: Այս քրեական գործով ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել նաեւ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանին, գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին եւ այլ պաշտոնատարների»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: