«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի ազգականին՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մամիկոն Հովհաննիսյանին, որի դեմ քրեական գործ էր հարուցվել, նախաքննական մարմինը ծանուցագիր է ուղարկել: Նրան, ըստ մեր տեղեկությունների, հրավիրել են հարցաքննության առայժմ վկայի կարգավիճակով: Հիշեցնենք` Մամիկոն Հովհաննիսյանը ՊՈԱԿ փոխտնօրեն է փետրվարից: Նա կասկածվում է փաստաթուղթ կեղծելու մեջ:
Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների` պարզվել է, որ այս տարվա փետրվարին նա «Դիլիջան» ազգային պարկի կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կեղծ դիպլոմի պատճեն` «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ, և նշանակվել է տնօրենի տեղակալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: