Արդեն որքան ժամանակ է, ինչ հասարակության տարբեր խմբեր հանդես են գալիս բողոքի ակցիաներով։ Եթե նրանք սկզբում պահանջում էին գործող իշխանության անդամների՝ մասնավորապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը, ապա այսօր պատկերը փոքր-ինչ այլ է՝ մարդիկ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ցանանում են իշխանափոխություն։
Ազատության հրապարակում այս պահին հավաքվել են մի խումբ մարդիկ, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը։ Հանրահավաք կազմակերպողը Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանն է։
Նրանք հանդես են գալիս հետևյալ կոչով․ «Ոտքի՛, հերո՛ս Հայ Ժողովուրդ. ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»։